Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 229 դեպք

Գոհար Ստեփանյան 3.01.2021 - 11:39
3.01.2021 - 11:39 դիտում

Հայաստանում հունվարի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160 027 դեպք, որոնցից 144 091-ն` առողջացած, 2850-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 12 398 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 597 504 թեստավորում:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից: Հունվարի 2-ին կատարվել է 1 088 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք: Գրանցվել է  առողջացման 451 և մահվան 14 դեպք:

Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 688 է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ