Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հարցման մասնակիցների 47 տոկոսը հայտնել է, որ կողմ է և կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Հարցին, թե որո՞նք են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական առավելությունները, մասնակիցների 74 տոկոսը նշել է խաղաղության հաստատումը, 9 տոկոսը՝ տնտեսական զարգացումը, 8 տոկոսը նշել է տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումը, 6 տոկոսը՝ ճանապարհների ապաշրջափակումը, 2 տոկոսը՝ համերաշխության և դիվանագիտական հարաբերությունների հաստատում Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ 5 տոկոսը նշել է այլ առավելություններ, 4 տոկոսը կարծիք է հայտնել, որ դա ոչ մի առավելություն չունի, իսկ 7 տոկոսը հրաժարվել է կամ դժվարացել է հարցին պատասխանել։ 

