Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2000 դեպք

Գոհար Ստեփանյան 11.11.2020 - 11:24
11.11.2020 - 11:24 դիտում

Նոյեմբերի 11-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 110 548 դեպք, որոնցից 68336-ն` առողջացած, 1636-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40157 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 448450 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4226 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1861 նոր դեպք: Ունենք 1501 առողջացած և 27 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 419 է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ