Աֆղանստանում տասը մարդ Է զոհվել երկու ուղղաթիռների կործանման հետեւանքով

Գոհար Ստեփանյան 11.11.2020 - 11:09
11.11.2020 - 11:09 դիտում

Տասը մարդ Է զոհվել աֆղանական բանակի երկու ուղղաթիռների ընկնելու հետեւանքով, որը տեղի Է ունեցել Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ariana News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների:

Տեղական իշխանությունների տվյալներով՝ Աֆղանստանի ազգային բանակի ուղղաթիռներն անցած գիշեր կործանվել են Հեսարաքի գավառում՝ վայրԷջքի ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ