Եթե ռազմական գործողությունները շարունակվեին, կգրավվեր Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, հազարավոր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ. վարչապետ

Գոհար Ստեփանյան 11.11.2020 - 11:02
11.11.2020 - 11:02 դիտում

Ստեփանակերտն անպաշտպան էր մնացել, եթե ռազմական գործողությունները շարունակվեին, հավանականությունը մեծ էր, որ կգրավվեր Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, որից հետո մեր միչև 6-րդ պաշտպանական շրջանները կհայտնվեին շրջափակման մեջ, հազարավոր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:

«Նաև տեղի կունենար ամբողջական կոլափս: Հենց այս գնահատականի հիման վրա է կայացվել այդ որոշումը: Պատահական չթվա, որ այս օրերին առաջին գծում զինվորները վիդեոուղերձներ են հղում, որտեղ իրենք պաշտպանում են կայացված որոշումը, դա նրանից է, որ նրանք տեղում տեսել են և հասկանցել են իրավիճակը, որքան էլ այն դառն է», – նշեց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ