Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի. Հունաստանի ԱԳՆ

Աստղիկ Խաչատրյան 20.05.2021 - 09:17
20.05.2021 - 09:17 դիտում

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատելու փաստի առնչությամբ: Այս մասին հայտնում է Հունաստանի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:

«Լարվածությունը Հայաստանի սահմանին խիստ մտահոգության առարկա է: Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Անհրաժեշտ է խուսափել ցանկացած միակողմանի գործողությունից, որը կվտանգի տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- ասվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության հանգուցալուծման համար ընթանում են բանակցություններ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ