Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ

Աստղիկ Խաչատրյան 28.03.2021 - 22:33
28.03.2021 - 22:33 դիտում

Աշխարհի առաջնության 2022-ի ընտրական փուլի 2-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց Իսլանդիայի ընտրանուն։ Հայաստանի թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը։
ԱԱ-2022-ի ընտրական փուլում անցկացրած երկու խաղից հետո Հայաստանի հավաքականն ունի երկու հաղթանակ և վասակած 6 միավորով առայժմ գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը։

Խմբի մյուս խաղերում Հյուսիսայի Մակեդոնիայի հավաքական այսօր կմրցի Լիխտենշտեյի հետ, իսկ Ռումինիան կընդունի Գերմանիայի հավաքականին։ Այս խաղում ոչ-ոքի գրանցվելու դեպքում Հայաստանի հավաքականը կդառնա խմբի միանձնյա առաջատար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ