Հայաստանը շարժվում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու սկզբունքներով. ՀՀ նախագահ

Աստղիկ Խաչատրյան 25.04.2023 - 19:39
25.04.2023 - 19:39 դիտում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է արգենտինացի հասարակական գործիչների և լրագրողների պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել բարեկամ Արգենտինան ներկայացնող գործիչներին, ովքեր իրենց հայրենիքում ջանքեր են գործադրում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների խնդիրները բարձրաձայնելու և հնարավորության սահմաններում որոշակի օգնություն ցուցաբերելու համար:

Հանդիպման ընթացքում հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների, հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության բովանդակության վերաբերյալ:

Ներկաների խնդրանքով նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է մեր տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի արտաքին քաղաքականության մոտեցումներին և ընդգծել, որ Հայաստանը շարժվում է հարևանների հետ կարգավորված և բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու սկզբունքներով:

Զրույցի ընթացքում Վահագն Խաչատրյանն անմիջական մթնոլորտում պատասխանել է հյուրերին հետաքրքրող մի շարք հարցերի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ