Հաջողվել է որոշակիորեն վերականգնել ադրբեջանական անցակետի տեղադրման պատճառով խափանված հումանիտար բեռների ներկրումը Հայաստանից

Աստղիկ Խաչատրյան 25.04.2023 - 20:45
25.04.2023 - 20:45 դիտում

Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի կառավարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերի արդյունքում այսօր հաջողվել է որոշակիորեն վերականգնել վերջին օրերին՝ Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով խափանված հումանիտար բեռների ներկրումը Հայաստանի Հանրապետությունից:

«Խաղաղապահների միջոցով ներկրված բեռի հիմնական մասը եղել է առաջին անհրաժեշտության՝ կտրոնային համակարգում ներառված սննդամթերք, որը վաղվանից մատակարարվելու է խանութներ, և քաղաքացիները կարողանալու են գնումներ կատարել:

Ինչ վերաբերում է առ այսօր չիրացված կտրոնների գործունեության ժամկետին, ապա, հաշվի առնելով պետական նախարարի հանձնարարությունը խնդրին լուծում տալու մասին, լրացուցիչ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ, և դրա վերաբերյալ հանդես կգանք առանձին հայտարարությամբ»,- տեղեկացնում են Տեղեկատվական շտաբից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ