Հայաստանը շահագրգռված է սահմանազատման և սահմանագծման գործընթացով. Արարատ Միրզոյան

Աննա Կոստանյան 3.02.2022 - 13:31
3.02.2022 - 13:31 դիտում

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ շահագրգռված է սահմանազատման և սահմանագծման գործընթացով՝ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հիշեցրել, որ Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին, որ կողմերը քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ և գործը կտանեն դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծմանը:

«Հարյուր տոկոսով հավատարիմ ենք այս հայտարարությանը և այս սկզբունքին, այս պարտավորությանը, որը ստանձնել ենք: Այժմ ադրբեջանական և ռուսական կողմերի հետ քննարկում ենք այն անվտանգության միջոցները, որոնք, մեր կարծիքով, անվտանգության և կայունության մեխանիզմներ կստեղծեն սահմանագծին:

Նախկինում ասել եմ՝ տարբեր առաջարկներ ենք ներկայացրել, սովորական բանակցային գործընթաց է սա: Կոնկրետ առաջարկների վերաբերյալ բացասական արձագանք է եղել Բաքվից, բայց, կրկնում եմ՝ սա շարունակական պրոցես է, որովհետև եղել են նաև առաջարկներ, որոնք մեզ համար են եղել անընդունելի»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ