Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

Աննա Կոստանյան 16.02.2023 - 15:11
16.02.2023 - 15:11 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Համբարձում Մաթևոսյանին վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Համբարձում Մաթևոսյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Համբարձում Մաթևոսյանն ազատվել էր փոխվարչապետի պաշտոնից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ