ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության հետ. ԱԽ քարտուղար

16.07.2026 - 16:42 դիտում
Հուլիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։ Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:
Ողջունելով հյուրին՝ Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով, որ ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու արդյունավետ համագործակցությունն առաքելության հետ։ Սատու Կոյվուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ պետական կառույցների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ վերահաստատելով այն շարունակելու պատրաստակամությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հետագա համագործակցությանն առնչվող հարցերի։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ