Ադրբեջանն օգտագործում է մարտավարություն, որպեսզի հասնի Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը․ Ռուբեն Վարդանյան

Աննա Կոստանյան 16.02.2023 - 15:36
16.02.2023 - 15:36 դիտում

Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը՝ հասնելու Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ , անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումներին:

«Ձմեռային ցրտաշունչ ջերմաստիճանի պայմաններում և գերբեռնված էներգացանցով Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը վախ, անորոշություն և անբնակելի պայմաններ ստեղծելու համար, որպեսզի հասնի իր վերջնական նպատակին՝ Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը», – նշել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ