Հաղորդակցությունների հարցով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման տեղի ու ժամանակի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի խորհրդակցությունների արդյունքում. Օվերչուկ

Աստղիկ Խաչատրյան 19.05.2023 - 22:39
19.05.2023 - 22:39 դիտում

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հերթական դեմառդեմ հանդիպման տեղն ու ժամանակը կորոշվեն երեք երկրների փոխվարչապետների խորհրդակցությունների արդյունքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Այսօր ընթանում են ինտենսիվ խորհրդակցություններ` Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հարցով` մեր` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներիս համանախագահության ներքո գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում»,- ասել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ