Նախագահ Վահագն Խաչատուրյանը դեսպաններ է նշանակել

Աստղիկ Խաչատրյան 19.05.2023 - 23:08
19.05.2023 - 23:08 դիտում

Նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 19-ի հրամանագրով Աշոտ Սմբատյանը, համատեղության կարգով, նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։

Մեկ այլ հրամանագրով Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև)։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ