ՌԴ ՊՆ-ն հրադադարի ռեժիմի խախտման դեպք չի արձանագրել, ԱՀ ՊՆ-ն՝ արձանագրել է

Աստղիկ Խաչատրյան 19.05.2023 - 21:51
19.05.2023 - 21:51 դիտում

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահները ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ են հասցրել 241,1 տոննա մարդասիրական օգնություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 19-ին, Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ մայիսի 18-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։

«Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-նշվել է հաղորդագրությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ