Հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված

Գոհար Ստեփանյան 20.10.2020 - 09:50
20.10.2020 - 09:50 դիտում

Արցախաադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

«Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ»,- տեղեկացնում են կենտրոնից:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ