Կրկին կասեցվել է «Նարարտ» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը․ ՇՎՏՄ

Աննա Կոստանյան 4.03.2026 - 16:18
4.03.2026 - 16:18 դիտում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական գործողությունների շրջանակում, քաղաքացու դիմումի հիման վրա, հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող «ՆԱՐԱՐՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Սևանի 2, 2) հայտնաբերվել են խախտումներ։

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ