Կորոնավիրուսով վարակվածների թիվը աշխարհում 79 միլիոն 874 հազարից ավելի է

Գոհար Ստեփանյան 26.12.2020 - 10:42
26.12.2020 - 10:42 դիտում

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 79 միլիոն 874 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 միլիոն 751 հազարից: Ապաքինվել է ավելի քան 56 միլիոն 279 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 19 մլն 117 հազար 212 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 337 հազար 81 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 10 մլն 155 հազար 107-ի, մահերինը՝ 147 հազար 221-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 7 հազար 425 հազար 593 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 190 հազար 32: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է 2 մլն 992 հազար 706 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 29 հազար 18 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 53 հազար 659 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Ֆրանսիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 2 մլն 527 հազար 509, մահերինը՝ 62 հազար 268:

Տասնյակում են նաև Միացյալ Թագավորությունը, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 189 հազար 203 վարակվածության ընդհանուր, 54 հազար 440 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 218 հազար 724-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 2313 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 80-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 86 հազար 913 է, որից ապաքինվել է 81 հազար 959-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 220-ը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ