Կյոկուշինկայ կարատեի առաջնություն Գյումրիում

30.05.2023 - 15:06 դիտում

Մայիսի 28- ին Գյումրու Համալիր մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ Կյոկուշինկայ կարատե ոճի հիմնադիր Մասուտացու Օյամայի 7 -րդ միջազգային առաջնությունը, որը կազմակերպվել էր Համահայկական Կյոկուշինկայ Բուդո Կարատե ֆեդերացիայի կողմից ֆեդերացիայի նախագահ Էդիկ Սարգսյանի գլխավորությամբ: Մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, եւ Իրանի հավաքականները: Առաջնությունն անցկացվում էր երեխաների, պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների միջեւ, ընդհանուր առմամբ՝ մոտ 250 մարզիկներ են մասնակցել: Հայաստանի հավաքականի հաղթողները հուլիսին Քոբուլեթում կմասնակցեն Կովկասի առաջնությանը, իսկ նոյեմբերին՝ Աշխարհի:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ