Վենդետա՝ Երևանում․ 26-ամյա տղամարդը վրեժ է լուծել եղբոր սպանության համար՝ սպանելով 18-ամյա երիտասարդին․ Ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացրել

Աննա Կոստանյան 30.05.2023 - 14:59
30.05.2023 - 14:59 դիտում

Մայիսի 29-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 26-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ժամը 23.20-ին Իսակովի պողոտայում «Մակարով» ատրճանակով յոթ անգամ կրակել և սպանել է Դավիթ Թամարյանին:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, ժամը 23.30-ին շտապօգնության ենթակայանից է ահազանգ ստացվել, որ կանչով մեկնել են Իսակովի պողոտայի 42/9 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով:

Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 18-ամյա Դավիթ Թամարյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով:

26-ամյա երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին: Նա ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կատարվածն արյան վրեժ է՝ վենդետա․ սպանվածի հայրը Վրաստանում սպանել է 26-ամյա տղամարդու եղբորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ