Կյանք` հանուն հայրենիքի.հետմահու պարգևատրվեցին 12 շիրակցի զինծառայողներ

Հրաչ Սահակյան 29.03.2023 - 19:41
29.03.2023 - 19:41 դիտում

Հետմահու պարգեւատրվեցին սեպտեմբերի 13-15-ը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված շիրակցի 12 զինծառայողները, պարգեւները ստացան նրանց ընտանիքի անդամները։ 12 տարբեր անհատներ, բայց եւ մեկ ընդհանուր գաղափար՝ պահել հայրենիքը ամեն գնով։
Հետմահու պարգեւատրվողների շարքում էին սպաներ, պարտադիր ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներ: «Արիության» մեդալով պարգևատրվեց մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը, «Մարտական ծառայության» մեդալով պարգեւատրվեցին ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Սաշա Արթուրի Ասատրյանը, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Սերյոժա Սամվելի Գրիգորյանը, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Անդրանիկ Արամի Էլոյանը, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հայկ Մասիսի Խաչատրյանը, ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Կարեն Տիգրանի Կարապետյանը, պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրաչի Ղազարյանը, պայմանագրային զինծառայող, շարքային Փարսադան Երջանիկի Մկրտչյանը, ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Ազատ Արկադիի Ներսիսյանը, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Նարեկ Հովհաննեսի Սահակյանը, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Սարգիս Կարենի Սարգսյանը, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հովհաննես Հրաչյայի Վարդանյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ