Սերգեյ Նազարեթյանը տոնեց գործունեության 55 և կյանքի 75֊ամյակները

29.03.2023 - 20:01 դիտում


88-ի աղետից հետո, երբ կարիք առաջացավ սեյսմիկ ծառայության հյուսիսային բաժանմունք  հիմնելու, Նազարեթյանը գործի  նախաձեռնողն էր, որ հետո 20 տարի ղեկավարեց կառույցը: Տարբեր լեզուներով հրատարակված շուրջ 400 գիտական աշխատանքներ,  ՀՀ քաղաքների սեյսմիկ վտանգի ու ռիսկի 53 քարտեզներ եւ 88-ի երկրաշարժի մասին դեռեւս նմանը չունեցող մանրամասն ուսումնասիրություն, բազմաթիվ են գիտական աշխատություններն ու ձեռնարկները: Նազարեթյանը ՀՀ ԱԻՆ անունից հանդես է եկել աշխարհի 30-ից ավելի երկրում:  55 տարիների աշխատանքի  հաշվետվությամբ էլ տոնեց օրը, ստացավ բազմաթիվ շնորհավորանքներ 75-ամյակի առիթով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ