Քամու հետևանքով մայրաքաղաքում ծառեր են տապալվել

Աստղիկ Խաչատրյան 29.03.2023 - 19:27
29.03.2023 - 19:27 դիտում
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ քամու հետևանքով այսօր մայրաքաղաքում դեֆորմացված, սերտաճած, կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Բաբաջանյան 27 հասցեում, թեղին վնասել է քաղաքացու ավտոմեքենան։
Ծառ է տապալվել նաև Կենտրոն վարչական շրջանում՝ Արշակունյաց 2/19 հասցեում։ Պատին սերտաճած այլանթ տեսակի ծառը վնասել է ավտոմեքենա։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ