Կիևն ավելի քան 12 հազար ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցներ է նախապատրաստում. Ուկրաինայի ԱԳՆ

4.06.2022 - 17:25 դիտում

Ուկրաինայի իշխանությունները պատրաստել են ավելի քան 12 հազար ռուսաստանցիներից կազմված ցուցակ, որոնց նկատմամբ ուկրաինացի դիվանագետները ձգտելու են հասնել սահմանափակող միջոցների: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։

«Ուկրաինան շարունակելու է ձգտել պատրիարք Կիրիլի և այլ ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, որոնք խաթարում են երկրի ազգային անվտանգությունը։ Ընդհանուր առմամբ, ուկրաինական կողմի պատրաստած պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են ավելի քան 12 հազար ռուս օլիգարխներ, պաշտոնյաներ, քարոզիչներ»,- նշել է դիվանագետը:

Նիկոլենկոն ցուցակից անուններ չի հրապարակել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ