Կառավարությունը 3 մլն 230 հազար դրամ է հատկացրել Նորակերտի՝ ԱԹՍ-ից տուժած բնակիչներին, դպրոցին և մանկապարտեզին

18.05.2022 - 20:14 դիտում
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի 541-Ն որոշմամբ 3 միլիոն 230 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզպետարանին` 2021 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հարվածից Գեղարքունիքի մարզի Նորակերտ բնակավայրի 31 բնակիչներին, բնակավայրի Ս․ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցին և մանկապարտեզին՝ պատճառած վնասի փոխհատուցման համար։ Այդ մասին ասված է Գեղարքունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«Հատկացված 3 միլիոն 230 հազար դրամից 3 մլն 65 հազար դրամը տրամադրվել է Նորակերտի 31 բնակիչներին, 130 հազար դրամը՝ Ս․ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցին և 35 հազար դրամը՝ մանկապարտեզին»,- նշված է գրառման մեջ։

ՀՀ կառավարությունը 3 միլիոն 230 հազար դրամ է հատկացրել Նորակերտի՝ ԱԹՍ-ից տուժած բնակիչներին, դպրոցին և մանկապարտեզին

Опубликовано ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան Вторник, 17 мая 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ