Լուկաշենկոն Բելառուսում մահապատիժ է սահմանել ահաբեկչության փորձի համար

18.05.2022 - 20:19 դիտում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է երկրի քրեական օրենսգրքում փոփոխությունները, որոնք ենթադրում են մահապատիժ ահաբեկչական գործողության փորձի համար՝ հայտնում է DW-ն։

Օրենքի նախկին տարբերակում մահապատիժ չէր կարող սահմանվել ահաբեկչություն կատարելու մտադրության համար, այժմ այդ բացառությունը հանվել է։

Միաժամանակ մահապատիժ չի կարող սահմանվել հանցագործություն կատարած՝ 18 տարին չլրացած անձանց, 65 տարեկանից բարձր տղամարդկանց և կանանց նկատմամբ։ Օրենքն ուժի մեջ կմտնի ստորագրումից 10 օր հետո։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ