Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը կարևորագույններից մեկն է հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում. Զախարովա

18.05.2022 - 20:25 դիտում

Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Լուրեր»-ի հարցին, թե ինչպես է գնահատում տարածաշրջանային և տնտեսական կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, պատասխանել է.

«Մոսկվան Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման հարցը առանցքային խնդիրներից մեկն է համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում համագործակցության համատեքստում: Բարձր ենք գնահատում ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Այդ խմբի համանախագահները կանոնավոր շփման մեջ են, որպեսզի բոլոր կողմերին բավարարող որոշումներ մշակվեն»,- ասել է Զախարովան։

Նա նաև հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Երևան էր այցելել ռուսաստանցի համանախագահ, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել տարածաշրջանի հաղորդակցության խնդիրները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ