Հայելային պատասխան. Մոսկվայից վտարում են իսպանացի և ֆրանսիացի դիվանագետներին

18.05.2022 - 19:25 դիտում

Մայիսի 18-ին Մոսկվայում Իսպանիայի դեսպան Մարկոս ​​Գոմես Մարտինեսը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Ռուսական կողմը նրան խիստ բողոք է հայտնել պաշտոնական Մադրիդի կողմից Իսպանիայում ռուսական ներկայացուցչությունների 27 աշխատակցի անցանկալի անձ հայտարարելու կապակցությամբ։ Ընդգծվել է, որ այս ոչ բարեկամական քայլը բացասաբար կանդրադառնա ռուս-իսպանական հարաբերությունների վրա:

Ի պատասխան՝ պերսոնա նոն գրատա է հայտարարվել Մոսկվայում Իսպանիայի դեսպանատան և Սանկտ Պետերբուրգում Իսպանիայի գլխավոր հյուպատոսության 27 աշխատակցի։ Նրանք պետք է լքեն երկրի տարածքը դեսպանին համապատասխան գրություն հանձնելուց յոթ օրվա ընթացքում։

Հայելային պատասխանը վերաբերում է նաև Ֆրանսիային: Երկու շաբաթվա ընթացքում Մոսկվան պետք է լքի ֆրանսիական դիվանագիտական ​​հաստատությունների 34 աշխատակից, որոնք նույնպես հայտարարվել են անցանկալի անձ։ Այդ մասին մայիսի 18-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ Այդ կերպ Մոսկվան պատասխանել է Ֆրանսիայում ռուսական դիվանագիտական ​​հաստատությունների 41 աշխատակցի պերսոնա նոն գրատա համարելու Փարիզի որոշմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ