Կառավարությունը 2 մլրդ 387 մլն դրամ հատկացրեց 9 մարզպետարանի՝ 27 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար

Աննա Կոստանյան 23.02.2023 - 13:36
23.02.2023 - 13:36 դիտում

Կառավարությունը 2 մլրդ 387 մլն դրամ հատկացրեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ 27 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ առաջարկվում է 9 մարզի 19 համայնքի 2021-2022 թվականների հաստատված ծրագրերի համար 2023 թվականի բյուջեից իրականացնել հատկացում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, մասնավորապես, Գորիս բնակավայրի թիվ 3 մանկապարտեզի շենքի հիմնանորոգման ծրագիրն ընթացքի մեջ է: Իջևան համայնքի Սևքար բնակավայրի 260 գծամետր ճանապարհահատվածի հիմնանորոգման ծրագիրն ավարտված է:

Գնել Սանոսյանն ավելացրեց, որ ընթացքի մեջ գտնվող բոլոր ծրագրերը մոտենում են ավարտական փուլին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ