Թուրքիայում երկրաշարժերից հետո թալանով զբաղվելու մեջ կասկածվում է 282 մարդ, 181-ը ձերբակալվել է

Աննա Կոստանյան 23.02.2023 - 15:06
23.02.2023 - 15:06 դիտում

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո թալանով զբաղվելու համար կասկածվում է 282 մարդ, 181-ը ձերբակալվել է՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Նշվում է նաև, որ տուժած 11 շրջանում հետաքննությունների արդյունքում 564 մարդ էլ կասկածվում է ցնցումների հետևանքով փլուզված շենքերի կառուցման կանոնները խախտելու մեջ։ Նրանցից առնվազն 160-ը ձերբակալվել է։

Վերջին տվյալով՝ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից հետո Թուրքիայում փլատակներից ավելի քան 114 հազար մարդ է փրկվել, 1,6 մլն քաղաքացի ժամանակավոր կացարան է ստացել, զոհերի թիվը շուրջ 44 000 է:

Թուրքիայի և Սիրիայի սահմանին երկու օր առաջ գրանցված երկրաշարժի հետևանքով նույնպես կան զոհեր և վիրավորներ: Ցնցումներ են զգացվել նաև Լիբանանում, Իսրայելում, Կիպրոսում, Իրանում: Վերջին ժամերին էլ երկրաշարժեր են գրանցվել Ադրբեջանում, Ղազախստանում և Տաջիկստանում:

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն էլ հայտնել է, որ քաղաքում քանդում են այն շինությունները, որոնք ոչ միայն ոչ սեյսմակայուն են ճանաչվել, այլև վտանգ կա, որ դրանք կարող են ցանկացած ցնցումից փլվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ