Կառավարությունը հաստատեց զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական ծախսերը փոխհատուցող ծրագիրը

Աննա Կոստանյան 13.01.2022 - 11:51
13.01.2022 - 11:51 դիտում

Կառավարությունը հաստատեց նախագիծ, որի նպատակն է աջակցություն տրամադրել Հայաստանի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ ավարտից հետո պատճառական կապով զոհված (մահացած) զավակների ծնողներին (այսուհետ՝ նաև շահառու)՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր ծառայության և դոնորա­կան ձվաբջջի ծախսերը փոխհատուցելու համար:

Սահմանվում է, որ որոշման շրջանակներում տրամադրվող աջակցու­թյունը տարածվում է նաև այն շահառուների վրա, որոնք 2021 թվականի հունվարի 1-ից սկսած՝ օգտվել են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառ­մամբ փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի համար դոնորի (դոնորների) ծառայու­թյուն­ներից:

Փոխհատուցման չափը կազմում է`

փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 (մեկ հարյուր) տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5.500.000 (հինգ միլիոն հինգ հարյուր) դրամը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 (մեկ հարյուր) տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 600.000 (վեց հարյուր հազար) դրամը։

Փոխանցումը կատարվում է 3 փուլով` 25%, 30% և 45% համամասնությամբ` հղիության առաջին, երկրորդ եռամսյակների երրորդ տասնօրյակում և ծննդաբերությունից հետո` երկշաբաթյա ժամկետում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ