Մատաղիսում հայտնաբերվել է ռազմական գործողությունների ևս մեկ մասնակցի մասունք

Աստղիկ Խաչատրյան 13.01.2022 - 10:20
13.01.2022 - 10:20 դիտում
Ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը Արցախի ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել հյուսիսարևելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից) մասունք:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ փոխանցված աճյունների ու մասունքների ընդհանուր թիվը 1705 է:
Այս պահին տարվում են բանակցություններ որոնողական աշխատանքները վերսկսելու կապակցությամբ:
ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ