Ծեծկռտուք ու դանակահարություն Գյումրիում

Աննա Կոստանյան 1.11.2023 - 12:56
1.11.2023 - 12:56 դիտում

Գիշերը դանակահարություն է տեղի ունեցել Գյումրու տարածքային հարկային տեսչության մոտ։
Պարեկային ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի ու հայտնել դանակահարության մասին։ Ինչպես պարզվել է Ժամը 02․00-ի սահաններում թաղի տղաների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել։ Վիճաբանություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության «Կումայրի» բաժին են տարել երեք հոգու, տուժածը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Գործն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: Ըստ շրջանառվող տեղեկությունների վճաբանությունը ծագել է աղջկա պատճառով։
Դեպքի հանգամանքները պարզվում են

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ