Շիրակի մարզում կրակված փամփուշտը հետ հարվածով դիպչել է 11-ամյա երեխային

Աննա Կոստանյան 1.11.2023 - 13:25
1.11.2023 - 13:25 դիտում

Հոկտեմբերի 30-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզի Ախուրյան համայնքում: 13-ամյա անչափահաս տղան «ՏԻՐ» տեսակի հրացանով կրակել է գետնին, որի արդյունքում մետաղյա փամփուշտը հետ հարվածով դիպչել է համագյուղացի 11-ամյա աղջկան:

Երեխան տեղափոխվել է Ավստրիական մանկական հիվանդանոց:

«Այսօր» լրատվականի հետ զրույցում հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար Կարեն Գևորգյանն ասաց, որ հետազոտել են երեխային, միջնորմում օտար մարմին է հայտնաբերվել:

«Աջ թոքի հատվածում, հավանաբար թոքը վնասված էր: Երևանյան մեր գործընկերների հետ քննարկումից հետո սանավիացիայի մեքենայով տեղափոխեցինք «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,- ասաց Գևորգյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ