Փաշինյանի երեխաների այցերն արտերկիր պետական բյուջեի հաշվի՞ն է․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարզաբանումը

Աննա Կոստանյան 1.11.2023 - 12:42
1.11.2023 - 12:42 դիտում

Վարչապետի ընտանիքի սպասարկումն օրենքով նախատեսված է, ինչպես նախատեսված է նաև պետական այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, որ վարչապետի ընտանիքի անդամները վարչապետի հետ հաճախ պետական օդանավով մեկնում են արտերկիր:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի երեխաների այցերն արտերկիր բյուջեի հաշվի՞ն է կազմակերպվում, օրինակ, Եվոպական խորհրդարան, Արմենակ Խաչատրյանը պատասխանեց․

«Ձեր հարցի պատասխանն է ո՛չ»։

Հետո հավելեց՝ «Կոնկրետ այդ հարցի մասին ես չգիտեմ, որովհետև անձամբ ես կոնկրետ այդ հարցով չեմ զբաղվել, բայց ոչ»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական խորհրդարան այցի ժամանակ նրա հետ Ստրասբուրգ էին այցելել 3 դուստրերը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ