Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ են գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եթե առաջարկն ընդունվի խորհրդարանական ուժերի կողմից: Վարչապետն այս մասին ասաց Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում ունեցած ելույթի ընթացքում:
Վարչապետը հավելեց, որ ընդդիմադիրները օգտագործել են բոլոր հնարավորությունները հրապարակներում ի ցույց դնելու, որ ժողովուրդը պահանջում է իր հրաժարականը: «Նրանք չկարողացան դա անել, ես տալիս եմ երկրորդ հնարավորութփյունը և նետում եմ այս մարտահրավերը, եկեք գնանք ժողովրդի առջև նոր ընտրության, տեսնենք ում հրաժարականն է պահանջում ժողովուրդը»,- նշեց նա:
Փաշինյանըւ հավելեց, որ ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը մեկ նպատակ ունի. «Ինչքան էլ մենք մասնակցենք կարգախոսներով, ճառերով, խոստումներով, մենք այդ ընտրություններում մեր հաղթանակը չենք փնտրելու, մենք այդ ընտրություններում փրտրելու ենք ձեր հաղթանակը, որովհետև դուք պետք է հաղթեք»,- ասաց վարչապետը: