Բաղրամյան պողոտայում մեկնարկեց «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը

Աննա Կոստանյան 1.03.2021 - 18:59
1.03.2021 - 18:59 դիտում

Բաղրամյան պողոտայում մեկնարկել է ընդդիմադիր նախաձեռնության՝ «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, շարժման ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ այս օրերին բազմաթիվ ոլորտների ներկայացուցիչներ իրենց աջակցությունն են հայտնել «Հայրենիքի փրկության շարժման»-ը: Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է կանգնել բանակի կողքին:

«Մենք խորհրդանշական հատվածում ենք այժմ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց: Ակադեմիան դեռ դեկտեմբերին էր պահանջում կառավարության ու վարչապետի հրաժարականը»,-ասաց Գեղամ Մանուկյանն՝ ընթերցելով ակադեմիայի հայտարարությունը: Ըստ հայտարարության՝ ակադեմիան, խորապես գիտակցելով պահի լրջությունը՝ իշխանություններից պահանջում է զերծ մնալ ժողովրդի ու զինվորականության վստահությունը վայելող փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու քայլերից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ