ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքն ավարտվեց երթով

Հրաչ Սահակյան 1.03.2021 - 20:41
1.03.2021 - 20:41 դիտում

Հանրապետության Հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքն ավարտվեց երթով: Նիկոլ Փաշինյանը երթի համար առաջարկեց  Մաշտոցի պողոտա, Կորյունի փողոց, Աբովյան փողոց երթուղին, որից ավարտին Մյասնիկյան արձանի մոտ ծաղիկներ կխոնարհեն Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու համար: «Շնորհակալ եմ, հավատացեք ժողովրդի ուժին, որևէ մեկը չի կարող կանգնել այդ ուժի դիմաց: Ժողովուրդն անհաղթահարելի ուժ է: Ժողովուրդը հաղթելու է»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ