Խորհրդակցություն փակ դռների հետևում. Գյումրիում է ՀՀ վարչապետը

17.02.2021 - 17:30 դիտում

Աշխատանքային այցով Գյումրիում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում: Փակ խորհրդակցության ընթացքում վարչապետը կարեւորեց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցային աշխատանքը, որը կապահովի հետպատերազմյան սոցիալ-տնտեսական եւ հոգեբանական վիճակի վերականգնումը: Նիկոլ Փաշինյանը արձանագրեց նաեւ՝ Գյումրին նորովի կառուցելու գործընթացը սկսվել է ու շարունակվում է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ խորհրդակցություն է անցկացրել նաեւ Խծաբերդում գերեվարված շիրակցիների հարազատների հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ