Սամվել Քոչինյանը ծառայում էր Գյումրու պետական պահպանության բաժնում

Աննա Կոստանյան 17.02.2021 - 17:14
17.02.2021 - 17:14 դիտում

Ոստիկանության ենթասպա Սամվել Քոչինյանը հայրենիքի համար օրհասական պահին մեկնեց Արցախ ու… անմահացավ։
Ոստիկանությունում ծառայության էր անցել 2006 թվականին։ Ծառայել էր Գյումրիի պետական պահպանության բաժնում և պարեկապահակետային ծառայությունում։ Նրան բնութագրելուց բոլորը նույնն են ասում՝ պատրաստակամ, ծառայակցի, ընկերոջ, քաղաքացու և յուրաքանչյուրի կողքին կանգնող։ Աշխատանքի մեջ ուշադիր էր ու զգոն։ Ցանկացած վտանգավոր միջադեպ՝ և այնտեղ էր հայտնվում Սամվել Քոչինյանը, ու ամեն ինչ հարթվում էր։
Պատերազմի հենց առաջին օրերին զինվորագրվեց, ծառայակիցների հետ անցավ մարտական պատրաստություն։
Հոկտեմբերի 4-ին հասավ Արցախ՝ Շուշի բերդաքաղաք։ Հենց այնտեղ էլ՝ մշակույթի կենտրոնում, Սամվել Քոչինյանը զոհվեց արկի պայթյունից։
Սամվել Քոչինյանը ամուսնացած էր։ Երեք զավակներից փոքրը Ալենն է։ Ամեն օր նայում է հոր լուսանկարները, հիշում, ժպտում… Դեռ գալու է Ալենի ու նրա հասակակիցների ժամանակը…

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ