Խորապես վշտացած ենք Մորբիում տեղի ունեցած ողբերգության լուրից. Միրզոյանը ցավակցել է Հնդկաստանի ժողովրդին և Կառավարությանը

30.10.2022 - 23:39 դիտում

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կամրջի փլուզման հետևանքով հարյուրավոր մարդիկ ընկել են Մաչու գետը. առնվազն 90 մարդ է զոհվել։

«Մենք խորապես վշտացած ենք Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում տեղի ունեցած ողբերգության լուրից։ Մեր անկեղծ ցավակցություններն ու կարեկցանքը Հնդկաստանի եղբայրական ժողովրդին և Կառավարությանը։

Մեր մտքերն ու աղոթքները զոհվածների ընտանիքների հետ են, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ