Մարզային իշխանության ներկայացուցիչները ֆրանսիացի պատգամավորներին ներկայացրել են ադրբեջանական ագրեսիայից հետո Սյունիքում իրավիճակը

30.10.2022 - 22:55 դիտում
Հոկտեմբերի 29-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը Գորիսում հանդիպել են Սյունիք ժամանած՝ Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության անդամներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Այդ մասին ասված է Սյունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում։
Հնարավոր է սա 11 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
«Պատվիրակության այցի նպատակն էր տեղում ծանոթանալ մարզում ստեղծված կացության մանրամասներին։
Մարզային իշխանության ներկայացուցիչները ֆրանսիացի պատգամավորներին են ներկայացրել սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո Սյունիքում առկա իրավիճակն ու դրա հետևանքով առաջ եկած խնդիրները՝ անվտանգային, տնտեսական և այլն։
Հնարավոր է սա 9 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
Մարզպետի տեղակալը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ Սյունիքի հանդեպ հետաքրքրվածության ու խնդիրներին արձագանքելու համար։
Հնարավոր է սա 12 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
Ֆրանսիացի պատգամավորները նշել են, որ իրենք խորհրդարանում ներգրավված են հայկական հարցերի մասին բարձրաձայնելու գործընթացներում և վերջին ագրեսիայից հետո նպատակ ունեն այս հարցում ակտիվացնել ֆրանսիական ու միջազգային հանրությանը՝ տեղ հասցնելով Հայաստանի շուրջ կատարվողի մասին իրականությունը։
Ն․ Ղազարյանն ու Ս․Քեսեջյանը պատվիրակության անդամներին ուղեկցել են նաև ռազմական գործողություններից տուժած Վերիշեն ու Վաղատուր գյուղեր, որտեղ նրանք տեղում ծանոթացել են ագրեսիայի հետևանքներին»,- նշված է գրառման մեջ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ