Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

Աննա Կոստանյան 31.10.2022 - 10:29
31.10.2022 - 10:29 դիտում

Հոկտեմբերի 30-ին, ժամը 19:54-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա 3 տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 2002 թ․) և «Mercedes benz» (վարորդ՝ Ա․ Ծ․, ծնված 1993 թ) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ն․ Բ․-ն (ծնված 2001 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ Փրկարարները տուժածներին մոտեցրել են քաղաքացու անձնական ավտոմեքենային․ վերջիններս տեղափոխվել են Սպիտակի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ