Լեհաստանը վերականգնել է նավթի մատակարարումը «Դրուժբա» խողովակաշարով

15.10.2022 - 21:51 դիտում

Լեհաստանի տեխնիկական ծառայություններն ավարտել են «Դրուժբա» նավթամուղի վնասված հատվածի վերանորոգումը և վերականգնել աշխատանքը: Այս մասին հայտնել է խողովակաշարի լեհական հատվածի օպերատոր PERN ընկերությունը։

Նշվում է, որ նավթը շարունակում է մատակարարվել Գերմանիայի ընկերություններին:

«Ներկայումս մատակարարումներն իրականացվում են արևմտյան հատվածի երկու խողովակաշարերով»,- հայտնել են ընկերությունից, հավելել՝ այժմ փորձ է արվում պարզելու խափանման պատճառները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ