Շոլցը կոչ է արել աստիճանաբար վերացնել միաձայնության սկզբունքը Եվրամիությունում

15.10.2022 - 22:03 դիտում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել Եվրամիության բարեփոխման և ընդլայնման օգտին՝ կոչ անելով աստիճանաբար վերացնել միաձայնության սկզբունքն արտաքին քաղաքականության, ինչպես նաև այլ ոլորտներում:

Շոլցը նշել է, որ ԵՄ-ում բարեփոխումների անցկացումն անհրաժեշտ է, որպեսզի կառույցը նախապատրաստվի նոր անդամների ընդունմանը: Կանցլերը կարծիք է հայտնել, որ անցումը ձայների մեծամասնության սկզբունքին հաղթանակ կլինի, այլ ոչ թե ինքնիշխանության կորուստ:

«Միասնական Եվրամիությունը՝ բաղկացած 27, 30, 36 պետություններից, որտեղ բնակվում է ավելի քան 500 մլն ազատ և իրավահավասար քաղաքացի, կարող է ավելի մեծացնել իր կշիռն այս աշխարհում»,- հայտարարել է Շոլցը:

Ընդ որում՝ նա նշել է, որ պետք չէ աչքաթող անել փոքր անդամ պետությունների մտահոգությունները. յուրաքանչյուր երկրի խնդիրները պետք է լսելի լինեն:

Միևնույն ժամանակ, Գերմանիայի ղեկավարը հանդես է եկել ԵՄ-ի ռազմական անկախության օգտին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ