Պետք է նախապատրաստվել երկարատև պատերազմի պատժամիջոցների պայմաններում. Օրբան

15.10.2022 - 22:12 դիտում

Պետք է նախապատրաստվել երկարատև պատերազմի պատժամիջոցների պայմաններում, որոնք ցնցում են Եվրոպայի տնտեսությունը: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Նրա խոսքով՝ Եվրամիության անդամները «չեն կարող գլուխը ավազի մեջ թաքցնել, ինչպես դա անում են ջայլամները»։ Օրբանն ընդգծել է, որ եթե իրավիճակը մնա նույնը, ապա պատժամիջոցները ծնկի կբերեն Եվրոպայի տնտեսությունը, և մարդկանց կյանքը կվտանգվի:

Հունգարիայի վարչապետը նաև կարծիք է հայտնել, որ հունգարացիներին անհրաժեշտ է զսպող ուժի բանակ, որը պատրաստ կլինի հարվածներ հասցնել և կկարողանա երաշխավորել խաղաղությունը:

Ավելի վաղ Օրբանը հայտնել էր, որ եվրոպական երկրները, հրաժարվելով ռուսական էներգակիրներից հօգուտ ամերիկյանի, պարտվել են, քանի որ դրանց համար Եվրոպան պետք է 5-10 անգամ ավելի թանկ վճարի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ