Լարսը փակ է. ռուսական կողմում կուտակվել է 250 բեռնատար ավտոմեքենա

Աննա Կոստանյան 11.03.2022 - 10:34
11.03.2022 - 10:34 դիտում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները։

«Լոռու մարզում, Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում և Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Արագած-Արթիկ, Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր» ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 250 բեռնատար ավտոմեքենա։

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ