Լավրով. Ճիշտ կլինի ռուս ռազմական դիտորդներին տեղակայել Ղարաբաղի շփման գծում

Աննա Կոստանյան 14.10.2020 - 12:32
14.10.2020 - 12:32 դիտում

Ճիշտ կլինի ռուս ռազմական դիտորդներին տեղակայել Ղարաբաղի շփման գծում, բայց որոշումը Բաքվինն ու Երևանինն է, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանի ռազմական դիտորդները կարող են ընդգրկվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու մեխանիզմում», – ասել է նա:

Նա նշել է, որ Հայաստանին և Ադրբեջանին տեղեկացրել է Պաշտպանության նախարարության միջոցով հանդիպումների անհրաժեշտության մասին՝ Ղարաբաղում զինադադարի հաստատման մեխանիզմներ մշակելու համար:

Լավրովն ընդգծել է, որ Ղարաբաղում հնարավոր է քաղաքական կարգավորում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ