Մոսկվան համաձայն չէ Ղարաբաղի հարցով Անկարայի դիրքորոշման հետ. Լավրով

Աննա Կոստանյան 14.10.2020 - 12:37
14.10.2020 - 12:37 դիտում

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ համաձայն չէ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հարցում Թուրքիայի դիրքորոշման հետ:

«Մենք համաձայն չենք Թուրքիայի հնչեցրած դիրքորոշման հետ, և որը նախագահ Ալիևը հայտնել է մի քանի անգամ: Այստեղ գաղտնիք չկա. մենք չենք կարող կիսել այն պնդումները, որ հակամարտությունը ռազմական լուծում ունի: Մոսկվան պաշտպանում է այն տեսակետը, որ Ղարաբաղում հնարավոր է միայն հակամարտության խաղաղ կարգավորում», – ասել է Լավրովը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ